ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Էլի դու՞, Մեսչյան

Էլի դու՞, Մեսչյան
05.03.2019 | 01:39

Հայ հասարակական-քաղաքական կյանքն օրերս սրտի հերթական կաթվածն ստացավ, չնայած վերջերս կաթվածներն այնքան շատ են, որ մի տեսակ իմունիտետ ենք ձեռք բերել։ Առաջին կաթվածն ստացանք, չզարմանաք, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից, որի՝ Արամի 23 հասցեում մեզ հասցված կաթվածից դեռ ուշքի չենք եկել։ Բայց, փոխանակ իր սխալներն ուղղելու, արգո Մեսչյանը, որն ամբողջ կյանքում «կռիվ է մղել» Բելի դեմ, օրերս թույլ տվեց, որ քաղաքապետարանի նեոբոլշևիկները քանդեն բոլշևիկների կառուցած նախկին լուսավորության նախարարության շենքը։ Այո՛, այդ շենքը ո՛չ թե ապամոնտաժեցին, այլ քանդեցին՝ ամենաանխիղճ ու անպատկառ ձևով։ Արամի 23-ի փլուզումից հետո «Իրատեսում» հոդված էի գրել՝ «Եվ դու՞, Մեսչյան» խորագրով, հիմա կարծես՝ պետք է գրել՝ էլի դու՞, Մեսչյան։


Մարդն ամբողջ կյանքում աղմկել-պայքարել է՝ հանուն Երևանի պատմական դիմագծի, հետո նշանակվել քաղաքի գլխավոր ճարտարապետ, հայտարարել, որ իր պաշտոնավարման ժամանակ ոչ մի շենք չի քանդվելու, բայց արդեն երկուսը քանդվել են։ Ժողովուրդն ասում է՝ կարմիր կովը կաշին չի փոխի։ Հենց այնպես չհիշեցի ժողովրդական ասացվածքը. Մեսչյանը նախկինում, Վանո Սիրադեղյանի ժամանակ, մի կարճ ժամանակով քաղաքի գլխավոր ճարտարապետն է եղել։

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ